Ապրեք, արագ արձագանքման համար. օգտատերը՝ EasyPay-ի աշխատակազմին
Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավ աշխատակազմ ունենալը ցանկացած գործատուի համար փրկությունա։ Երեկ գիշեր EasyPay տերմինալի հետ խնդիր եղավ ու վճարած գումարս տեղ չհասավ։ Հարցը բարձրաձայնելուց հետո աշխատակիցները կապնվեցին ինձ հետ, ներկայացրեցին խնդիրը ու հայտնեցին, որ արդեն լուծել են այն։ Տվյալ տարածքում կապի հետ կապված խնդիր է եղել, բարձրաձայնելուց հետո ոչ միայն այդ տերմինալի, այլ նաև մնացած տերմինալների կապերը ևս մեկ անգամ բարելավել են։
Ապրեք, արագ արձագանքման համար»։