Ռուսաստանի երկրորդ ամենահարուստ կնոջ կարողությունը կազմում է 1.2 միլիարդ դոլար
Wildberries օնլայն խանութի ղեկավար Տատյանա Բակալչուկը ճանաչվել է Ռուսաստանում երկրորդ կին միլիարդատերը: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Նրա ղեկավարած ինտերնետ խանութը գնահատվում է 1.2 միլիարդ դոլար: Առաջին կինը, ով Ռուսաստանում միլիարդատեր էր դարձել Ելենա Բատուրինան է, ով Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինն է:
Բատուրինան տնօրինում է մի քանի շինարարական ու հյուրանոցային ընկերություններ: Բատուրինան համարվում է Ռուսաստանի ամենահարուստ կինը: