Կառլ Լագերֆելդի վերջին հրաժեշտի արարողություն չի լինելու
Աշխարհահռչակ դիզայներ Կառլ Լագերֆելդի ցանկությամբ նրան հրաժեշտ տալու արարողություն չի լինելու:
Chanel նորաձևության տան փոխանցմամբ՝ Լագերֆելդը ցանկացել է, որ իր մահվանից հետո իր մարմինն այրեն, իսկ փոշին խառնեն իր մոր և կատվի դիափոշու հետ, եթե իր սիրելի կատուն իրենից շուտ մահանա:
Նա չի ցանկացել, որպեսզի իր մահվան դեպքում որևէ արարողություն կազմակերպվի:
Հիշեցնենք, որ Կառլ Լագերֆելդը մահացավ երեքշաբթի օրը՝ 86 տարեկանում: