Էկվադորում հարձակվել են Վենեսուելայի դեսպանատան վրա
Էկվադորում մի խումբ դիմակավորված անձինք ներխուժել են Վենեսուելայի դեսպանատուն և կողոպուտ իրականացրել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք գործել են յոթ հոգով, հրազենով սպառնացել են դեսպանատան աշխատակիցներին և այդ պահին դեսպանատան այցելուներին:
Վենեսուելայի դեսպան Ֆերնանդո Բելոն ասել է, որ հարձակվողներից չորսը տղամարդիկ են եղել, երեքը՝ կին: Դեսպանը հավելել է, որ բավականին խոշոր գումար է հափշտակվել: