Կան մարդիկ, որոնք անգիր չեն սիրում ասել կամ չեն հիշում. Արայիկ Հարությունյան
Ես որևէ բան անգիր չեմ սիրում հիշել: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառման ժամանակ նրա կողմից Թումանյանի «Լիներ հեռու մի անկյուն....» քառյակը թղթից կարդալուն:
«Ինձ համար տարօրինակ է, որ էդ ամբողջ միջոցառման մեջ, ուրեմն, էդ հրաշալի կազմակերպված միջոցառման՝ բովանդակային առումով, թերթից կարդալը որևէ խնդիր է առաջացրել: Ես էլի եմ կրկնում՝ կան մարդիկ, որոնք անգիր չեն սիրում ասել կամ չեն հիշում: Ես ունեմ ռուսական կրթություն և ինչո՞ւ եմ ես պայքարում ազգային դպրոցի և հայալեզու կրթության համար: Որովհետև, այդ թվում նաև իմ բացասական փորձառությունից եմ ասում, որ շատ վատ է մեր դպրոցում դասավանդվել հայ գրականությունը և հայոց լեզուն և դրա համար եմ հայալեզու դպրոցների համար պայքարոմ, որպեսզի անգիր ասելուց մեր աշակերտները և մեր ապագա քաղաքացիները խնդիր չունենան»,- ասաց Հարությունյանը: