Քայլ արա, դատիր Լևոն Տեր-Պետրոսյանին, քայլ արա, դատիր Սերժին. Անի Զախարյանը հրավիրում է ֆլեշմոբի
Նոր քաղաքական մշակույթ կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասված է.
«Հարգելի հայրենակիցներ, 2019թ.-ի մարտի 1-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության նախագահ Անի Զախարյանը ԻՄ ՁԱՅՆԸ ազգային հեղափոխական շարժման շրջանակներում ֆլեշմոբ է անելու ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քայլ արա, դատիր Լևոն Տեր-Պետրոսյանին, քայլ արա, դատիր Սերժին խորագրով՝ նպատակ ունենալով հիշեցնել մարտի 1-ի բոլոր պատասխանատուներին և պահանջել իրականացնել անցումային արդարադատության՝ Իմ քայլը դաշինքի ստանձնած պարտավորությունը: Բոլոր նրանք, ովքեր գիտակցում են այս պահանջատիրության կարևորությունը, կարող են կրեատիվ պաստառներով և լոզունգներով միանալ ֆլեշմոբին»: