Իրեղեն ապացույցներն արդեն բորբոսնած են. մայրերը զոհված զինվորների մահվան գործերը վերաբացելու հետ հույսեր չեն կապում (տեսանյութ)
Ցույց են տալիս, որ հինգ զինվորի մահվան գործերը վերաբացել են, բայց իրականում այդպես չէ. վերաբացել են երկուսինը, այն էլ՝ ոչ լիարժեք։
Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը։ Նրանցից Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, նկատեց, որ այսօր արդեն դժվար է ապացուցել, որ իրենց որդիներին սպանել են, քանի որ իրեղեն ապացույցներն արդեն մոտ տասը տարվա վաղեմություն ունեն, բորբոսնել են և դրանք դժվար է որպես ապացույց ներկայացնելը։
«Եթե կանչեն այն ժամանակ գործը վարած քննիչին ու նրան պատասխանատվության ենթարկեն սխալ եզրակացությունների համար, այն ժամանակ կտեսնեմ, որ գործը բացահայտելու համար քայլեր են անում»,- ասաց Նանա Մուրադյանը։
Մանրամասները՝ մեր տեսանյութում