Խոշոր պայթյուն՝ Բանգլադեշում. կա 81 զոհ և 50 վիրավոր
Բանգլադեշի մայրաքաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` 81 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հրդեհը բռնկվել է 4 հարկանի բնակելի շենքում, այնուհետև տարածվել շրջակա շենքերում: Հրդեհի պատճառը գազի բալոնի պայթյունն է եղել:
Շենքը, որտեղից սկսվել է հրդեհը, քիմիական նյութերի պահեստ է եղել: