Բելգիայում դեռ մարդիկ կան, ովքեր ստանում են Հիտլերի նշանակած թոշակը
Բելգիայի 27 բնակիչ մինչ այսօր շարունակում է Գերմանիայից թոշակ ստանալ, որը նշանակվել է 1941 թվականին՝ Ադոլֆ Հիտլերի կողմից: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Բոլոր թոշակառուները Երկրորդ աշխարհամարտին նացիստական Գերմանիայի համար կռվող նախկին զինվորականներ են կամ նրանց ժառանգորդները:
Այդ թոշակները նշանակվել են Երրորդ ռեյխի կողմից՝ հավատարմության ու հնազանդության համար:
Նշանակված թոշակը տատանվում է 425-ից 1275 եվրոյի սահմաններում: