«ԱՄՆ-ն պատրաստվում է գործողությունների իրականացնել Վենեսուելայում». Բրունո Ռոդրիգես
Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է իր զորքերը Վենեսուելա մտցնել:
Այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես տվյալներ ունեմ, որ Ամերիկան պատրաստվում է գործողությունների իրականացնել Վենեսուելայում»:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում իրավիճակը սրվեց հունվարի 23-ից, երբ խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակեց, որից անմիջապես հետո Ամերիկան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչեց:
Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն Գուայդոյին անվանեց «Ամերիկայի խամաճիկ», իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ամերիկան «կորցրել է ամոթը»: