Աշոտյանը՝ Փաշինյանի այսօրվա ելույթի մասին
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ այսօր Նիկոլ Փաշինյանն ամպագոռգոռ խոսում էր իր ղեկավարման օրոք մեր երկրում մարդու իրավունքների մասին, հիշելով Հայաստանում ընտրողական արդարադատության, քաղաքական հիմքով հարուցվող գործերի, զանգովի արդարադատության, մարդու արժանապատվության ոտնահարումների, ատելության քարոզչության, ազատ մամուլի նկատմամբ իշխանական հաթաթաների, նորաթուխ պաշտոնյաների կամայականությունների բազմաթիվ դեպքերի մասին, Սթրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատերի տակ կուչ եկած լացում էին Նելսոն Մանդելան, Անդրեյ Սախարովը և Մարտին Լյութեր Քինգը»: