Հարի Քեյնը շուտով կվերադառնա խաղադաշտ
Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը, ով հունվարի 13-ին վնասվածք էր ստացել, ապաքինվել է:
Ըստ անգլիական սպորտային կայքերի՝ Քեյնն ապաքինվել է ժամանակից շուտ ու խաղադաշտ կվերադառնա առաջիկա հանդիպումներին:
Քեյնի վնասվածքի ժամանակ բժիշկները հայտնել էին, որ նա, ամենայն հավանականությամբ, ապրիլ ամսին կվերադառնա խաղադաշտ, սակայն, ինչպես տեսնում ենք, նա ժամանակից շուտ ապաքինվեց:
Հավելենք նաև, որ Մադրիդի «Ռեալ»-ը դեռ շարունակում է փորձեր կատարել՝ ձեռք բերելու Քեյնին: