«Չելսի»-ն կարող է գլխավորել թիմի նախկին ֆուտբոլիստը
Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարները դժգոհ են թիմի ցուցադրած խաղից և առաջիկայում կարող են հեռացնել պաշտոնից Մաուրիսիո Սարիին: Այդ մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային կայքերից:
Ըստ կայքերի՝ քննարկվել է նաև հավանական մարզչի տարբերակը ու ղեկավարները ընտրություն կկատարեն Զինեդին Զիդանի ու թիմի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդի միջև:
Ընդգծենք, որ դեռ երեկ մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, թե ինչ նախապայմաններ է առաջարկել թիմը գլխավորելու համար Զինեդին Զիդանը: