ՄԻՊ-ը Վարդանյանին ծեծի ենթարկելու առնչությամբ գրություններ կուղարկի ՆԳՆ և Դատախազություն «Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են»․ «Ուիգմոր»-ը արձագանքել է Անհնար էր՝ ոստիկանությունը առանց քաղաքական հրահանգի այդպես վարվեր Սամվել Վարդանյանի նկատմամբ․ ԱԺԲ Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Վահե Ղալումյանը գործուղվում է Բելգրադ ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում խնդիրների լուծման կարևորությունը ընդգծվել է պատերազմից հետո Հայաստանում շարունակվում են քաղաքական հաշվեհարդարները․ փնտրվում է ՄԻՊ-ը Չնայած իշխանության արևմտամետ քաղաքականության՝ Արևմուտքի համար ՀՀ տնտեսությունը մնում է անհետաքրքիր. Առաքելյան ՔՊ-ականները գործել են մեծ սխալ և բացել են պանդորայի արկղը. Աթանեսյան Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին օգնության ծրագիր է ներկայացրելՍամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները 1 բան են ցույց տալիս՝ ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից․ Դանիելյան Խաչատուրյանը քննարկել է՝ ինչ ուղիներ փնտրել տնտեսության զարգացման խոչընդոտները հաղթահարելու համար Իշխող խմբակցությունն է կազմակերպել Սամվելի հետ եղած միջադեպը, քանի որ նա քննադատել էր ՔՊ-ականին (տեսանյութ) ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին Դիմակավորված անձինք չոքացրել են Սամվելին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել (տեսանյութ) Ոստիկանները, ովքեր թույլ են տվել երիտասարդի խոշտանգումը՝ փորձելու են արդարանալ, բայց խարանը մնալու է․ Զաքարյան Ոստիկանությունը մասնագիտական տոն է նշում, ո՞րն է այդ մասնագիտությունը՝ մարդ առևանգելը ու ջարդե՞լը․ Աբրահամյան 5 տարին մեկ ոստիկանն իր աշխատավարձը պետք ա էս գլխից իմանա, որ հստակ պատկերացում ունենա (տեսանյութ) ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու ՔՊ պատգամավորի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մանրամասները․ ասուլիսԿասկադը վերջնական տեսք կստանա, հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել Ապրիլի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է՝ մեր դեմ խաղ չկա, մենք ձեր պաշտպանը չենք․ Աննա Մկրտչյան (տեսանյութ) Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին և գնահատել նրա ջանքերըՀունաստանում տեղի է ունեցել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը (տեսանյութ)Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլինԱշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50 միլիոն դրամի հարկ է թաքցվել  Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Փաշինյանը` ՆԳՆ-ում Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սաուդյան Արաբիայի ԹագավորությունՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենաՀամասը բացատրել է, թե ինչու է Իսրայելը ցանկանում կնքել ժամանակավոր համաձայնագիրԲՏԱ նախարարը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ում ներկայացրել է նորանշանակ գլխավոր տնօրենինՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՓաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին՝ պաշտոնը ստանձնելու առիթով Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսրայելին հակահարված չտալ Իրանին. PoliticoԱբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և 1 անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել էՎթար` Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ (լուսանկարներ)«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հիմա, ավելի քան երբևէ, ունեն մեր աջակցության կարիքը». «Winners lab» ՀԿ-ն կազմակերպել էր «Սիրով Արցախից» ցուցահանդեսը (լուսանկար)Լռություն, ասեցի... ականջներդ կտեսնեք` իշխանություն չեք տեսնի. ձեր տեսակը մաքսիմում կարող է շան պես հաչալ՝ կարող եք հաչալ․ Տիգրան Ավինյանը` Մանուկ Սուքիասյանին (տեսանյութ)Ամերիկացիները չեն օգնի Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր խոցել. Քիրբի
Բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին
Տարիներ շարունակ էթնիկ զտման սպառնալիք հնչեցնելով՝ Ադրբեջանն ի կատար ածեց այն և այժմ համակարգված կերպով ոչնչացնում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը․ Եղիշե ԿիրակոսյանՔրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով (տեսանյութ)Ադրբեջանում միջավայր է, որտեղ կացնով մարդասպանները ստանում են մրցանակներ, փառաբանվում են որպես ազգային հերոսներ․ Եղիշե Կիրակոսյան
Հասարակություն

Արաբկիրի թաղապետը «թեժացրել է» սառեցված շինարարության հարցը․ Գուլակյանի շենքերի բնակիչներն ահազանգում են

«Քանի ես և Տարոն Մարգարյանը այստեղ աշխատում ենք, շինարարություն թույլ չենք տա»։ Այս մասին 2015 թվականին հայտարարել էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, երբ բնակիչներն ահազանգել են, թե իրենց բակում ապօրինաշինություն են պատրաստվում իրականացնել։

Այդ օրից ի վեր, շինարարության հարցը սառեցվել էր, և բնակիչները գոհ էին, սակայն այսօր արդեն իրավիճակ է փոխվել։ Փոխվել է իշխանությունը, և շինարարություն նախաձեռնող սեփականատերը հույս է սկսել տածել, որ 2015-ին սառեցված հարցը դարձյալ կարող է թեժացնել։

Խնդիրն այն է, որ 4 տարի առաջ Գուլակյան 14 և 16 շենքերը ժամանակին սպասարկող կաթսայատան փոխարեն, ոմն բնակչուհի Մելանյա Զաքարյանը որոշել է շինություն կառուցել։

Թիվ 16 շենքի բնակիչներից տիկին Զոյան NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմում է, որ դեռ 2005 թվականին կաթսայատան շենքն օտարվել է։ Այս ամենը, սակայն, տեղի է ունեցել խաբեությամբ։ Այն ժամանակ բնակիչներին ասել են, թե իբր կաթսայատունը որպես հացի փուռ են ուզում գործարկել։ Բնակիչներն էլ մտածել են՝ ավելի լավ է հացի փուռ, քան չգործող կաթսայատուն և իրենց ստորագրություններով, ըստ էության, վաճառել են կաթսայատունը։

Այսօր արդեն նոր սեփականատեր Մելանյա Զաքարյանը, ով շենքը ձեռք է բերել 15 մլն դրամով, որոշել է բարձրահարկ կառուցել։ 

2015 թվականին սեփականատեր Զաքարյանը ոստիկանների ուղեկցությամբ եկել է և փորձել քանդել տալ կաթսայատունը՝ շինարարություն սկսելու համար։ Սակայն հանդիպել է բնակիչների դիմադրությանը։ Վերջիններս դիմել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով թույլ չի տվել շինարարություն իրականացնել։ 

Այստեղ կա մի քանի խնդիր․․․

Կաթսայատան փլուզումը կխալխլի կողքի բնակելիների հիմքը, իսկ արդեն նոր շինությունն էլ ամբողջովին կփակի երկու շենքերի մուտքերն այնպես, որ նույնիսկ անհրաժեշտության դեպքում շտապօգնության և հրշեջ մեքենաները չեն կարող մոտենալ։

Այս հարցով բնակիչները դիմել են նոր իշխանությանը, մասնավորապես՝ Արաբկիրի թաղապետ Արամ Դանելյանին, սակայն վերջինս՝ վարչական շրջանի ճարտարապետի հետ միասին, բնակիչներին հույս չի տվել և հայտարարել է, թե այդ տարածքում իրավունք կա նման շինություն կառուցելու։

Թե այդ դեպքում, ինչո՞ւ նախկին իշխանությունը դա որակել է որպես ապօրինաշինություն, NEWSPRESS.am-ը փորձեց պարզել հենց թաղապետից, սակայն այդպես էլ չհաջողվեց կապ հասաստել նրա հետ․ թաղապետարանի բոլոր բաժիններից մեզ հորդորեցին զանգահարել հենց ընդունարան, որպեսզի թաղապետը պատասխանի, իսկ ընդունարանի հեռախոսի զանգերին այդպես էլ ոչ ոք չարձագանքեց։

Փոխարենը մեր զանգին անմիջապես արձագանքեց  Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա մեզ հետ զրույցում նկատեց, որ նման ահազանգերը շատ են, բայց խոստացավ ձեռնամուխ լինել խնդրի լուծմանը։

«Ես հիմա կհանձնարարեմ, որ ուսումնասիրեն խնդիրը՝ արդյոք կարելի՞ է այդ վայրում շինարարություն իրականացնել, թե՞ դա անօրինական է ու պետք է արգելել, որից հետո արդեն կարող եմ նաև խնդրի շուրջ կոնկրետ խոսել»,-պատասխանեց Մեսչյանը։