«Հրապարակ». «Իմ քայլ»-ի պատգամավորներից մեկը կկատարի խոսնակի պարտականությունները
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ-ն մամլո խոսնակ չունի, և լրագրողների աշխատանքն այդ առումով շատ դժվար է. ի՞նչ եք պատրաստվում անել՝ հարցրինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին. «Արարատ Միրզոյանն ասում է, որ նախատեսված չէ այդպես` առանձին մամլո խոսնակ ունենալ, միգուցե ինչ-որ մեկին խնդրենք՝ ուղղակի կատարի այդ դերը»:
Վահան Կոստանյանի՞ն, որը մեր հեռախոսազանգերին երբեք չի պատասխանում. «Ոչ, չեմ կարծում, որ Վահան Կոստանյանը կլինի, ենթադրում եմ, որ մեզանից մեկը դա կարող է լինել, որն անմիջական կապ կպահպանի ձեզ հետ»:
Պատգամավորների՞ց. «Այո` կարծում եմ»:
Ի դեպ, Վահան Կոստանյանը, չլինելով պատգամավոր, մասնակցում է ֆրակցիայի նիստերին․ ի՞նչ կարգավիճակով. «Կոստանյանը կարող է խմբակցության ղեկավարի հրավերով մասնակցել նիստին»:
Դո՞ւք եք հրավիրել. «Այո, ուղղակի խնդրել են, որ նա ներկա լինի, ես հրավիրել եմ, նա ներկա է եղել»:
Ի դեպ, ԱԺ կայքում առ այս պահը չկան նաև «Իմ քայլի» պատգամավորների մի մասի կենսագրությունները. «Զբաղվում ենք այդ հարցով ևս»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում