Էրդողանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ
«Հյուսիսատլանտյան ալիանսի երկրները ահաբեկիչներին անվճար զենք են մատակարարում»: ՆԱՏՕ-ի դեմ նման մեղադրանք է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան լրատվական կայքերից:
Նախագահ Էրդողանի խոսքերով, ահաբեկիչները շուրջ 23 մեքենա զենք-զինամթերք են ստացել վերջին շրջանում: Էրդողանի հայտարարությունը հնչել է Սիրիայի սահմանին իրականացվող նոր ռազմական գործողությունների ֆոնին:
Թուրքիան փորձում է պաշտպանել իր սահմանները, մինչդեռ ԱՄՆ-ն թույլ չի տալիս, որպեսզի ՆԱՏՕ-ն զենք վաճառի Թուրքիային: Նա հավելել է, որ այն երկրները, որոնք հազարավոր կիլոմետրերով հեռու են Սիրիայից, իրավունք չունեն որևէ ռազմական գործողություն իրականացնել այդ երկրում, ասելով, որ դա ազգային անվտանգության նկատառումներով է իրականացվում: