Ծերանոցում մահացել է աշխարհահռչակ «համբույր» լուսանկարի մասնակիցը
96 տարեկանում Ամերիկայում մահացել է նավաստի Ջորջ Մենդոսան: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Վերջինս պատերազմի տարիներից հայտնի «Համբույր» լուսանկարի մասնակիցն էր:
Մենդոսան մահացել է Միդլթաունում գործող ծերանոցներից մեկում: Մահվան պատճառը սրտի անբավարարվածությունն է եղել: Լուսանկարից հայտնի նավաստին երկու օրից կդառնար 96 տարեկան: Աշխարհահռչակ լուսանկարում Մենդոսան համբուրում է բուժքույր Գրետա Ցիմմեր Ֆրիդմանին: Բուժքույր Ֆրիդմանը մահացել է 2016 թվականին՝ 92 տարեկանում: