Մաուրիսիո Սարրին երկար չի մնա. Զինեդին Զիդանը սպասում է
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին ամենայն հավանականությամբ կմնա թիմի ղեկին՝ մինչև մրցաշրջանի ավարտը:
Սակայն մյուս կողմից էլ մի շարք սպորտային հեղինակավոր կայքեր նշում են, որ եթե ակումբը այս տեմպերով շարունակի պարտվել, ապա, միգուցե, առաջիկա շաբաթներում տեղի ունենա փոփոխություն:
Կայքերը նշում են նաև, որ Զինեդին Զիդանի ու թիմի ղեկավարության միջև ինչ-որ զրույցներ եղել են և Զիդանը նախապայմաններ է ներկայացրել, թե որ դեպքում կղեկավարի ակումբը:
Առայժմ հայտնի չեն նախապայմանները: