«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ վերանորոգվեց Էջմիածնի քաղաքային հիվանդանոցը (տեսանյութ)
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ վերանորոգվեց Էջմիածնի քաղաքային հիվանդանոցը։ Այդ մասին ասված է Արթուր Ասատրյան Հիմնադրամի ֆեյսբուքյան հայտարարության մեջ:
«Երեսուն և ավել տարիներ անտարբերության մատնված շենքը այսօր արդեն ունի նոր գույներ և ժամանակակից հետազոտման սարքավորումներ։
Ինչպես խոստացել էր հիմնադրամի նախագահ Արթուր Ասատրյանը` 2018 թվականի տարեվերջին մեկնարկելու է լայնածավալ շինարարական աշխատանքներ։
Մեր շինարարների 100 օրյա ճիշտ կազմակերպված և ծանրաբեռնված աշխատանքի շնորհիվ այսօր ունենք զարգացած երկրներին համարժեք հիվանդանոց։
Քայլ առ քայլ հիմնադրամի միջոցներով վերանորոգվում է համայն հայության հոգևոր կենտրոնը։
Սիրելի հայրենակիցներ` կառուցենք և պահպանենք մեր հայրենիքը, այն հայրենիքը, որը մեր պապերի արյան գնով մեզ կտակած անգին գանձն է»,- ասված է հայտարարության մեջ։