Մահացել է Chanel նորաձևության տան ղեկավարը
85 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դիզայներ և Chanel նորաձևության տան ղեկավար Կառլ Լագերֆելդը: Այս մասին տեղեկանում ենքBBC կայքից:
Լագերֆելդը վերջին մի քանի շաբաթում իրեն վատ էր զգում և այսօր առավոտյան մահացել է:
Նա 1983 թվականից ղեկավարում էր ֆրանսիական Chanel նորաձևության տունը, բացի այդ ստեղծել էր իր անվամբ ՝ Karl Lagerfeld ապրանքանիշը: