Գագիկ Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյիրքի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյիրքի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում են աշխարհում հայտնի «Մադրիդի Ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
«Մադրիդի Ակումբը» աշխարհի խոշորագույն հարթակն է, որի անդամ են հանդիսանում տարբեր երկրների 116 նախկին առաջնորդներ:
Հանդիպմանը քննարկվել են հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հետ կապված հարցեր:
Նախագահ Թյիրքը հիացմունքով է արտահայտվել Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունում և նրա հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնում կանանց տրվող լայն հնարավորությունների՝ մասնավորապես կարևորագույն ղեկավար պաշտոններ վստահելու փաստի վերաբերյալ: