ԱՄՆ նախկին կոնգրեսականը, ով սեքսուալ սկանդալի հեղինակ էր՝ ազատ է արձակվել բանտից
ԱՄՆ նախկին կոնգրեսմեն և Հիլարի Քլինթոնի խորհրդականի ամուսին Էնթոնի Վիները պայմանական ազատ է արձակվել բանտից: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Վերջինս իրեն մեղավոր էր ճանաչել և ազատազրկման էր դատապարտվել 2017 թվականին՝ 15-ամյա դպրոցական աղջկան ինտիմ լուսանկարներ ուղարկելու համար: Նախկին կոնգրեսմենը շուրջ մեկ ու կես տարի բանտում էր անցկացրել և երեք տարի էլ դեռ ոստիկանության հսկողության տակ կլինի:
Վիները Հիլարի Քլինթոնի խորհրդական Խումա Աբեդինի ամուսինն էր, և սկանդալային դեպքերը տեղի ունեցան հենց նախագահական ընտրությունների ֆոնին, որին մասնակցում էր Հիլարի Քլինթոնը: