Մեր նոր պատգամավորների մեծ մասը ոչ թե հանձնաժողովներում են աշխատում, այլ ողջ օրը այս ու այն սրճարանում կայֆավատ են լինում
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի փոքր առաջարկ
Մեր խորհրդարանի ստեղծված օրից ԱԺ նիստերը գումարվում էին երկու շաբաթը մեկ: Բայց մի 12 տարի առաջ՝ Գալուստ Գրիգորիչի թեթև ձեռքով, այդ նիստերը սկսեցին անցկացվել երեք շաբաթը մեկ: Դրա իրական պատճառն, իհարկե, լրատվամիջոցներին հնարավորինս հեռու պահելն էր ԱԺ այն ժամանակվա հանճարեղ պատգամավորների բլթոցներից, ինչպես նաև կառավարության անդամներին «անիմաստ» հարց ու պատասխանից պաշտպանելը:
Կարծում եմ, որ տնտեսական հեղափոխության պատրաստվող իշխանությունները չեն կարող երեք շաբաթը մեկ օրենքներ ընդունելով հեղափոխություն անել: Անհնար է փտած օրենքներով փրկել փտած տնտեսությունը: Առավել ևս, որ նիստերից դուրս մեր նոր պատգամավորների մեծ մասը ոչ թե հանձնաժողովներում են աշխատում, այլ ողջ օրը այս ու այն սրճարանում կայֆավատ են լինում:
Պարոնայք (ինչու չէ՝ նաև տիկնայք), մտածեք այս առաջարկի վերաբերյալ... եթե, իհարկե, դուք էլ չեք վախենում ձերոնց բլթոցներից»: