Ամերիկացիները ձեզ չեն պաշտպանի. Բաշար Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայի բոլոր շրջանները վաղ թե ուշ կազատագրվեն գրոհայիններից: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Ասադի խոսքերով, սիրիական բանակն ի վիճակի է սեփական ուժերով ազատագրել Սիրիան ահաբեկիչներից: Նա նաև ասել է. «Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը դրել են ամերիկյան զինված ուժերի վրա. ամերիկացիները ձեզ չեն պաշտպանի, ոչ ոք, բացի սիրիացի զինվորներից, ձեզ չի պաշտպանի: Միացյալ նահանգները ձեզ օգտագործում է իր ազգային շահի համար: Դուք դա պետք է հասկանաք ու պայքարեք չարի դեմ՝ հանուն ձեր պետության»:
Ասադը բազմիցս է հայտարարել, որ միջազգային կոալիցիան՝ ի դեմս ԱՄՆ-ի, անօրինական գործողություններ է իրականացնում Սիրիայում: