Լարված իրավիճակ՝ Գազայի հատվածում. կան վիրավորներ
Իսրայելցի զինվորականներ են վիրավորվել Գազայի հատվածում: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Գազայի հատվածում իրավիճակը կրկին սրվել է այն բանից հետո, երբ իսրայելական տանկերը կրակ են բացել այդ շրջանում տեղակայված ՀԱՄԱՍ-ի ուժերի դեմ: Դեպքից մեկ շաբաթ առաջ, իսրայելա-պաղեստինյան ընդհարման ժամանակ երեք անչափահաս էր զոհվել:
Պաղեստինյան կողմի փոխանցմամբ՝ առնվազն ինը պաղեստինցի է վիրավորվել իսրայելական բանակի հարձակման հետևանքով: