«Միլան»-ը ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալ»-ի աստղին
Իտալական «Միլան»-ի ղեկավարները ցանկանում են գնել Մադրիդի «Ռեալ» ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին։ Այդ մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից:
Կայքերը նշում են, որ Բեյլի համար թիմը պատրաստ է վճարել ավելի քան 100 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ Բեյլը դեմ չի լինի փոխել իր ակումբային գրանցումը, քանի որ նա այդպես էլ չի կարողանում ադապտացվել թիմին՝ Զիդանի հեռանալուց հետո։