Հասունանում է արգենտինական մեգափոխանակություն․ Իկարդին՝ «Յուվե», իսկ Դիբալան՝ «Ինտեր»
Արդեն հաղորդել ենք, որ «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին նախնական համաձայնության է եկել «Յուվենտուս»-ի հետ։ Սրանք լուրեր են, որոնք դեռ չունեն պաշտոնական բացատրություն։
Այս լուրերն ավելի հավանական դարձան այն ժամանակ, երբ Իտալիայի առաջնության հերթական տուրում լրագրողները նկատել են, որ Իկարդին մարզադաշտում հետևել է «Յուվենտուս»-ի հանդիպումը։
Մյուս կողմից՝ ակտիվորեն խոսում են նաև, որ Թուրինի արգենտինացին՝ Պաոլո Դիբալան, ով չի կարողանում հաշտվել Մասիմիլիանո Ալեգրիի հետ, դեմ չի լինի գալ Միլան քաղաք:
Հավելենք նաև, որ մի շարք ֆուտբոլային վերլուծաբաններ նշում են, որ այս փոխանակումը ամռանը միանշանակ կկայանա։