Արմավիրի Հովտամեջ համայնքում հաղթել է գործող, ՀՀԿ-ական համայնքապետը
Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքում փետրվարի 17-ին կայացած ընտրությունների ժամանակ 3 թեկնածուների բարդ պայքարում հաղթել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ անդամ Արմեն Սարգսյանը։
Համայնքի 908 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 568-ը։ Մյուսները ստացել են համեմատաբար քիչ ձայներ․ Ժորա Խալաթյանը ստացել է 158, Սուրեն Նավասարդյանը՝ 186, Արմեն Սարգսյանը՝ 218 էվե, անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ։