«Նախկինում ջուր էին դնում, ես խմել եմ»․ Մարուքյանը ճիշտ էր
Աժ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսեց իրենց առաջիկա քայլերից։ Նա ներկայացրեց նաև իրենց կողմից առաջ քաշվելիք մի շարք նախագծեր և ընդգծեց, որ ամենաշատը, այս պահի դրությամբ, իրենց խմբակցությունն է նախագծեր մշակել։ Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ ցանկացավ Մարուքյանը ցանկացավ ջուր խմել և նկատեց, որ սեղանին ջուր չկա դրված։
Նրան ասացին, որ ճեպազրույցների ժամանակ ջուր չի լինում։
«Նախկինում ջուր էին դնում ստեղ»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Սակայն նրան նորից ասացին, որ չի եղել։
«Բայց ես խմել եմ, եղել է»,-չհամաձայնեց Մարուքյանը և շարունակեց հարց ու պատասխանը։
Ի դեպ, ստորև Մարուքյանի նախկին ճեպազրույցներից մի լուսանկար է, որտեղ իսկապես նրա կողքին ջուր կա դրված․