Ավետիք Էլոյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Էլոյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Ավետիք Էլոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»։