Վարդենիսում պարտված ՔՊ-ական թեկնածուի կողմնակիցները կեսգիշերին փակել են ճանապարհը
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում փետրվարի 17-ին, կիրակի օրը տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկբածու Վահան Զարոյանն այս ընտրություններում չի անցել։
Նրա կողմնակիցները, երբ կեսգիշերին այդ մասին արդեն տեղեկացել են՝ որոշել են փակել ճանապարհը։
Պարտված ՔՊ-ական թեկնածուն հենց գիշերը հանդիպել է նրանց ու հորոդորել բացել ճանապարհը։
Նա այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմ կողմնակիցները ճանապարհը բացել են իմ հորդորով»։
Նկատենք, որ այս ընտրություններում Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը: Նախնական տվյալներով, նա ստացել է 1719 ձայն, իսկ Վահան Զարոյանը ստացել է 504 քվե։
Մյուս թեկնածուները՝ Կարեն Մկրտչյանն ստացել է 931 ձայն, Արկադի Խաչատրյանը՝ 823 ձայն, Գևորգ Սիմոնյանը 591 ձայն, Արսեն Ամիրխանյանը՝ 555 ձայն, Գարսևան Սաղաթելյանը՝ 350, Գրիշա Աղաջանյանը՝ 273: