Էրդողանը նշել է, թե ինչու Թուրքիային չեն թողնում դառնալ Եվրամիության անդամ
1987 թվականից Թուրքիան հայտ է ներկայացրել, որ ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ երկիր։ Սակայն մինչ օրս հայտը չի ընդունվել։
Այս հարցի շուրջ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ Թուրքիան մահմեդական երկիր է, այդ իսկ պատճառով չեն թողնում, որ իրենք դառնան ԵՄ անդամ։ Նա նաև ընդգծել է, որ այդ մասին բացեիբաց չեն ասում։