Ռոնալդուն շարունակում է պայթեցնել Իտալիան իր ֆանտաստիկ ցուցանիշով
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր հրաշալի ցուցանիշով Իտալիայում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն արդեն հասցրել է դառնալ 21 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Այս ցուցանիշով արդեն հիմա 34-ամյա պորտուգալացին փակում է բոլորի բերանները։
Ընդգծենք, որ մրցաշրջանի սկզբում շատերը քննադատում էին Ռոնալդուին ու նշում, որ Իտալիան Իսպանիա չէ և այստեղ գոլերը հեշտ չեն խփվում։