Նգոլո Կանտեն կլքի «Չելսի»-ն
Ինչպես տեղեկացնում են անգլիական սպորտային պարբերականները, Լոնդոնի «Չելսի»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը այս ամռանը։
Կանտեի տեղափոխության պատճառը թիմի գլխավոր մարզիչ Մաուսիո Սարրին է։ Մարզչի ու Կանտեի հարաբերություններն այնքան էլ լավ չեն։
Ընդգծենք, որ Կանտեի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնա»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը;