Երբ դավաճանությունը սահմաններ չունի. Մաուրո Իկարդին նախնական համաձայնության է եկել «Յուվենտուս»-ի հետ
Իտալական «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են այն ակումբները, ովքեր ցանկանում են գնել նրան։ Այդ ակումբների ցանկում են «Չելսի»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը։
Սակայն երեկ երեկոյան իտալական մի շարք կայքեր ուղղակի ամպրոպ ստեղծեցին իտալական ֆուտբոլի անամպ երկնքում։ Ըստ կայքերի՝ Մաուրո Իկարդին նախնական համաձայնության է եկել «Յուվենտուս»-ի հետ ու ամռանն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Թուրին։
Ընդգծենք, որ այս երկու թիմերն Իտալիայում իրար թշնամի են ու արդեն երկար ժամանակ իրար միջև տրանսվեր տեղի չի ունեցել։