Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը Մյունխենում քննարկել են Արցախի հարցը
Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովն անդրադարձ կատարեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին