Մոսկվան ցույց է տալիս, որ Փաշինյանն իր մոտ ունի զրո վստահություն
Արդեն քանի օր է՝ ռուսական մեդիան ամենայն դաժանությամբ հերթական արշավն է սկսել փաշինյանական Հայաստանի վրա։ Իհարկե, անցնող ամիսներին էլի եղել էին արշավներ մեդիա դաշտում, կամ փորձագետների կամ վերլուծաբանների մակարդակով, սակայն այս անգամ, ամեն ինչ կարծես թե մի փոքր այլ է և շատ լուրջ։
Նախ պայմանավորված նրանով, որ ռուսաստանաբնակ հայ մտավորականությունը կամ մեդիա կորիզը մինչ այժմ հնարավորիս մեղմ դիրքորոշումներ էր հայտնել, և բացի այդ արշավները ավելի արտաքին քաղաքական էին և չէին առնչվում ուղղակի Ռուսաստանի համար սպառնալիքների ձևավորմամբ։ Սակայն այս անգամ գոնե ուղիղ մեղադրանք է հնչեցվում, որ Երեւանում նախկին ԽՍՀՄ տարածքից մարդկանց են հավաքել և ԱՄՆ Կոնգրեսի փողերով սովորեցնում են իշխանություն տապալելու արվեստը։ Այլ կերպ եթե ձեւակերպենք, ստացվում է, որ Մոսկվան հեռակա կերպով մեղադրում է Երեւանին՝ Ռուսաստանի սահմանադրական կարգը տապալելուն պատրաստ կադրերի պատրաստման համար սեփական տարածքը տրամադրելու մեջ։ Սա պարզից էլ պարզ բացում է այն իրականությունը, որ անկախ իր շողոքորթություններից, Փաշինյանը ռուսական իշխանությունների մոտ ունի զրո հեղինակություն և զրո վստահություն։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ Փաշինյան Նիկոլը պետք է ինչ-որ կերպ փորձի այս վիճակը հարթել։ Օրինակ՝ նա կարող է սկսել վհուկների որս հանրային սեկտորում, կամ էլ ինչ-որ բաներ զիջել Մոսկվային, ընդ որում շատ արժեքավոր, որի արդյունքում գոնե էլի կկարողանա սիրաշահած լինել, եւ ապահովել իր իշխանության տեւականությունը։ Չի բացառվում նաեւ, որ պարզապես Մոսկվայում հասկացել են, որ Փաշինյանն ուզում է իրենց «քցած» լինել եւ կարկանդակները փոխարինել են ճիպոտահարումով։