Գագիկ Խաչատրյանին կանչել են ԱԱԾ. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:
Ըստ մամուլի հրապարակումների 2018 թվականի ապրիլին Երեւանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես եւ շքեղ առանձնատներ ունեն: Խոսքը գնում է հարյուրավոր միլիոնների հասնող կարողության մասին:
Օրեր առաջ մամուլը գրեց, որ նա վերադարձել է Երեւան: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան եւ պահանջում են վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում