Թրամփի վարակված ձեռքը մեծ վնաս է հասցնում Վենեսուելային. Մադուրո
Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսին հրավիրել է Կարակաս: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Մադուրոն ասել է .«Եթե նա ցանկանում է հանդիպել, թող ասի ինձ՝ որտեղ, երբ և ինչպես, և ես այնտեղ կլինեմ»:
Մադուրոն նաև հույս է հայտնել, որ կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, սակայն հավելել է. «Թրամփի վարակված ձեռքը մեծ վնաս է հասցնում Վենեսուելային»: