Հայտնի է, թե երբ կմեկնարկեն գարնանային արձակուրդները
Կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է գարնանային արձակուրդների ժամանակացույցը։
Ըստ ԿԳ նախարարի համապատասխան որոշման, 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրվեն ընթացիկ տարվա մարտի 25-ից մինչև 31-ը ներառյալ:
Իսկ առաջին դասարանցիներին գարնանային արձակուրդ կտրվի մարտի 18-ից մինչև 31-ը ներառյալ: