«Տիկին պետքարտուղարը», նույն ինքը՝ տիկին Մարգարիտան
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այս տարվանից սկսել է ցուցադրել ամերիկյան CBS հեռուստաընկերության «Տիկին պետքարտուղարը» հեռուստասերիալը:
Տիկին պետքարտուղարին մարմնավորում է աշխարհահռչակ դերասանուհի Թա Լեոնին: Ֆիլմը, որը սկսել են ցուցադրել Հ1-ով, պատմում է ամերիկյան պետդեպարտամենտի և պետքարտուղարի կատարած աշխատանքների, աշխարհի հետ հարաբերվող ամենահզոր երկրներից մեկի 2-րդ պաշտոնյայի մասին է:
Թեև կերպարները հորինված են, սակայն շատերը գիտեն, որ ֆիլմը նկարահանվել է այն ժամանակ, երբ Հիլարի Քլինթոնը որոշեց առաջադրվել նախագահի թեկնածու, և այս ֆիլմով հստակ նրա PR-ն էր արվում:
Ֆիլմն իրականում լավն է, ինչ խոսք, ամերիկյան քաղաքական սերիալներն ունեն իրենց հատուկ լսարանը, և չի բացառվում, որ մի օր հայկական հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտել «խաղաքարտե տնակը» ֆիլմը:
Բայց խոսքը ֆիլմի մասին չէ, կամ ֆիլմի հետ այն այդքան էլ կապ չունի:
Բանից պարզվում է, որ երբ Հ1-ում սկսել են «Տիկին պետքարտւղարը» ֆիլմի կրկնօրինակման աշխատանքները կատարել, Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը որոշել է դերասանների հացին «վայիս» լինել և ինքն է կրկնօրինակել տիկին պետքարտուղարի կերպարին:
Դե ինքը Հ1-ի «տիկին պետքարտողարն է», և կնոջ մոտ փառասիրությունն այնքան հեռու է գնացել, որ որոշել է այդ կերպարին ինքն անձամբ ձայնավորել:
Ամեն ինչ այսքանով չի ավարտվում: Տեղի են ունեցել հարցումներ, որից հետո Հ1-ում պարզել են, որ բոլոր դիտողները դժգոհ են Մարգարիտա Գրիգորյանի կրկնօրինակումից և 2-րդ եթերաշրջանում տիկին պետքարտուղարին կկրկնօրինակի այլ հաղորդավարուհի: