«Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը քաղցկեղ է». Իվան Դուկե
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է, որ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը քաղցկեղ է, որը սպանում է Վենեսուելան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Դուկեն մասնավորապես ասել է. «Մադուրոյի դիկտատուրան ոչնչացրել է Վենեսուելայի առողջ ճյուղերը, զրոյացրել երկրի տնտեսությունը և իր ժողովրդին սովի մատնել: Միջազգային հանրությունը հասկացել է, որ միակ տարբերակը Վենեսուելան բուժելու համար՝ ստիպել Մադուրոյին, որ հեռանա»։
Դուկեն հավելել է, որ շատ քիչ ժամանակ է մնացել Նիկոլաս Մադուրոյի նախագահությանը: