Նյու Յորքում ցուցադրվել են շների հագուստներ
Նյու Յորքում անցկացվող նորաձևության շաբաթվա շրջանակներում դիզայներ Էնթոնի Ռուբիոն ներկայացրել է շների համար ստեղծված հագուստի հավաքածուն: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Հավաքածուն ընդգրկում է ոչ միայն գեղեցիկ զգեստներ շների համար, այլ նաև շքեղ կոստյումներ մեր չորքոտանի բարեկամների համար:
Հագուստի ցուցադրության ժամանակ շներին ուղեկցել են մոդելները: Չնայած Ռուբիոն տարբեր ոճի հագուստներ է ստեղծում, բայց ինքն իրեն համարում է շների դիզայներ և կոչ է անում հոգատարությամբ ու խնամքով վերաբերվել շներին: