Սոչիում տեղի է ունեցել Պուտին, Էրդողան և Ռոուհանի հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանին: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Երկու երկրների նախագահները հանդիպել են Սիրիայի հարցերով անցկացվող գագաթնաժողովից առաջ, որին մասնակցում է նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ գագաթնաժողովի անցկացումը նոր թափ կտա Սիրիայում խաղաղության հաստատմանը: