Հիմա քիչ են այսպիսի տղաները․ Աարոն Ռեմսին «Յուվենտուս»-ի համար մերժել է «Բարսելոնա»-ին և «Ռեալ»-ին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աարոն Ռեմսին պաշտոնապես դարձել է Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ։
Թվում է, թե Ռեմսիի ծառայություններով ոչ ոք չէր հետաքրքրվում ու նա հեշտությամբ եկավ Թուրին, սակայն ինչպես հայտնում են իտալական սպորտային կայքերը, Ռեմսին ստիպված է եղել մերժել եվրոպական 2 գրանդ ակումբի։
Ըստ կայքերի՝ Ռեմսիին ցանկացել են գնել «Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը, սակայն ուելսցի ֆուտբոլիստը մերժել է նրանց, որպեսզի խաղա Իտալիայի չեմպիոնների թիմում։