Իսկական պայքար է սկսվել «Միլան»-ի կիսապաշտպանի համար
Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեի համար իսկական որս են սկսել եվրոպական գրանդ ակումբները։ Ըստ իտալական սպորտային պարբերականների՝ Կեսսիեին ցանկանում են գնել ֆրանսիական «ՊՍԺ»-ն և Լոնդոնի «Չելսի»-ն։
Դեռևս չի նշվում, թե ինչ առաջարկներ են նախապատրաստվում անել թիմերը, սակայն պարզից էլ պարզ է, որ իտալական թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն չի ցանկանա, որ Կեսսիեն հեռանա թիմից։
Ընդգծենք, որ Կեսսիեն այս մրցաշրջանում մասնակցել է միլանյան թիմի գրեթե բոլոր հանդիպումներին։