Զինեդին Զիդանը կարող է գլխավորել անգլիական ակումբը
Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարները ցանկանում են թիմ հրավիրել ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանին։ Այդ մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից:
Նոր մարզչի հարցը սեղանին հայտնվեց այն պահից, երբ Մաուրցիո Սարիի տղաները 6 գնդակ ընդունեցին սեփական դարպասը Պեպ Գվարդիոլայի թիմից։
Ընդգծենք, որ ըստ որոշ կայքերի՝ լոնդոնյան ակումբի ղեկավարները Սարիին տվել են նախապայման, որ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու դեպքում նա կհեռացվի պաշտոնից։