«Յուվենտուս»-ում այդքան էլ շատ չեն ցանկանում տեսնել Պոլ Պոգբայի վերադարձը
Արդեն մի քանի ամիս է՝ իտալական սպորտային պարբերականները գրում են, որ Իտալիայի չեմպիոնը ցանկանում է թիմ վերադարձնել Պոլ Պոգբային։
Անգամ մի պահ կարծես թե Պոգբան ճամպրուկները հավաքել էր ու ցանկանում էր ուղևորվել Թուրին, սակայն Սուլշերի գալը շատ բան փոխեց Պոգբայի մոտ։
Թուրինյան ակումբի ղեկավարներն էլ հասկացրել են, որ այդքան էլ հեշտ գործ չի Պոգբայի վերադարձը և, բացի այդ էլ, իրենք արդեն ունեն Աարոն Ռեմսի։
Ընդգծենք, որ Ռեմսիի տրանսֆերով իտալական ակումբը հասկացրեց, որ այս պահին իրենք չեն պատրաստվում մեծ գումարներ տալ Պոգբայի համար։