Շիկահեր աղջիկը ստրիպտիզ է պարել «Comedy Баттл» շոուի ժամանակ (ֆոտո)
19-ամյա Սոֆյա Լոբանովան TNT հեռուստաալիքով ցուցադրվող հումորային շոուի ժամանակ հայտնվել է բեմում սև, սեքսուալ հագուստով և սկսել է հանել իր ներքնազգեստը։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Հումորային շոուի հաղորդավարները՝ այդ թվում նաև Պավել Վոլյան, շոկի մեջ են եղել, երբ տեսել են աղջկա արարքը։ Աղջիկը հանել է իր կոշիկները և սկսել ստրիպտիզ պարել։ Այս քայլով 19-ամյա գեղեցկուհին փորձել է անցնել հեռուստաշոուի հաջորդ փուլ։
Ընդգծենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Սոֆյա Լոբանովան փորձում է «սադրիչ» գործողություններով անցնել մրցույթի հաջորդ փուլ։
Նախորդ այսպիսի դեպքը եղել է նույն հեռուստաալիքով անցկացվող երգի մրցույթի ժամանակ։