3 տարվա գերությունից հետո մոլդովացի օդաչուներն ազատ են արձակվել
Երկու մոլդովացի օդաչուներ, ովքեր շուրջ երեք ու կես տարի գերի էին պահվում Աֆղանստանում, ազատ են արձակվել:
Այս մասին հայտնել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Դոդոնի խոսքերով, նրանց ազատ արձակելու համար հատուկ գործողություններ են շուրջ մի քանի ամիս պատրաստվել և վերջապես հաջողությամբ ավարտին են հասցվել: Այս պահին օդաչուները Մոսկվայում են:
2015 թվականին ԱՄՆ ուժերի համար աշխատող մոլդովացի օդաչուների ուղղաթիռը վթարվել էր, ինչի պատճառով ուղղաթիռը հարկադրական վայրէջք էր կատարել գրոհայինների կողմից հսկվող տարածքում: Երեք օդաչուներից մեկը սպանվել էր, մյուս երկուսը՝ գերեվարվել: